Արտաքին 5 տարի առաջ - 10:02 14-10-2021

Նորվեգիայի ՆԳՆ-ն դիտարկում է ահաբեկչության վարկածը՝ նետ ու աղեղով հարձակման գործով

Նորվեգիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ չի բացառում ահաբեկչության վարկածը Քունգսբերգ քաղաքում նետ ու աղեղով հարձակման գործով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կրակողը գործել է միայնակ: Նման դեպքերում չի կարելի բացառել ահաբեկչության վարկածը: Նա դեռ չի հարցաքննվել, և դեռ վաղ է որևէ եզրակացություն անել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ոստիկանության հարավարևելյան շրջանի ղեկավար Էյվինդ Աասը:

Ըստ Աասի, հարձակվողը մինչ այդ այցելել է քաղաքի մի քանի կետեր: Ոստիկանը ձեռնպահ է մնացել հարձակման զոհերի ճշգրիտ թիվը հայտնելուց:

Ոստիկանության տվյալներով, հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է: Նորվեգիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը պարզաբանել է, որ հարձակվողը մարդկանց հարվածել է նետով: Ըստ նախնական տեղեկությունների, նա գործել է միայնակ:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց