Արտաքին 5 տարի առաջ - 09:27 14-10-2021

Սահակաշվիլին հայտնել է Վրաստան վերադառնալու պատճառը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ հայրենիք վերադառնալու պատճառն առաջին հերթին «անդիմադրելի, անսահման կարոտն էր»: Այս մասին ասվում է վրացական ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաընկերությանը տված նրա գրավոր հարցազրույցում:

Քաղաքական գործչի խոսքով, ամեն գիշեր նա երազում հայրենիքի տարբեր վայրերն է տեսել՝ իր տան մուտքը, Պեկինի փողոցը, «Ռուսթավելի, Վերա և 51-րդ դպրոց, Առաջին փորձնական դպրոց, Բորժոմի, Բաթումի, Անակլիա, Գագրա»:

«Երկրորդ, դա ռացիոնալ, երկար մտածված եզրահանգում էր: Երբ նայում եմ ժողովրդագրությանը, աշխարհաքաղաքականությանը, ներքին ինստիտուտների փլուզմանը, կարծում եմ, որ մենք արդեն շարժվում էինք այս գծից այն կողմ գտնվող գոտի, և որ վերադառնալն անհնար կլիներ»,- ասել է Սահակաշվիլին:

Պետության նախկին ղեկավարը նաև նշել է, որ ավելի վաղ փորձել է վերադառնալ Վրաստան, սակայն այդ փորձը նրա համար գրեթե ողբերգական է եղել:

«Ես երկար եմ պատրաստվել: Սա վերադառնալու իմ առաջին փորձը չէ: Ամեն ինչ այնպես չստացվեց, ինչպես ծրագրել էի, ինչ-որ բան այնպես արվեց, որ իմ առաջին փորձը գրեթե ողբերգական ավարտ ունեցավ: Ընդհանուր առմամբ, դա ոչ բիզնես կարգի թռիչք էր, ոչ էլ այն, ինչ այժմ նկարագրվում է լրատվամիջոցներում»,- ասել է Սահակաշվիլին:

Քաղաքական գործիչը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին, և այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Վրաստանում նա հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերով:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց