Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:59 13-10-2021

ԱՀԿ-ն նշել է COVID-19-ից մահացության ռեկորդային ցածր մակարդակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ COVID-19-ից մահացության մակարդակը ներկայումս ամենացածրն է ամբողջ 2021 թվականի ընթացքում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«COVID-19-ից մահացածների թիվը շարունակում է նվազել և այժմ վերջին մեկ տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա է»,- հայտարարել է Հեբրեյեսուսը:

Սակայն, ըստ ԱՀԿ գլխավոր տնօրենի, մահացության բացարձակ թվերը դեռ անընդունելի են:

«Շաբաթական գրեթե 50 հազար դեպք, և իրական թիվը, անկասկած, նույնիսկ ավելի մեծ է», - բացատրել է Հեբրեյեսուսը:

Ավելի վաղ վիրուսաբան Պավել Վոլչկովը նշել էր Ռուսաստանում COVID-19-ից մահացության կտրուկ աճի պատճառը:

Մահացության աճի հիմնական գործոնը պատվաստումից դժկամությունն է: Բժիշկը նշել է, որ եթե բոլոր ռուսները հիվանդանան COVID-19-ով, ապա երկրի բնակչության մինչև 2%-ը կարող է մահանալ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում