Ավելին 5 տարի առաջ - 23:42 12-10-2021

«Կաղամարի խաղ» սերիալի խաղերի վտանգավորության մասին ահազանգում են մասնագետները

«Անվտանգ համացանցի լիգա» ասոցիացիայի տնօրեն Եկատերինա Միզուլինան մեկնաբանել է կազմակերպության հետաքրքրությունը «Կաղամարի խաղը» սերիալի նկատմամբ: Այս մասին նա գրել է իր Telegram- ում:

«Ինչու՞ է անվտանգ ինտերնետի լիգան զբաղվում այս հարցով և նյութն ուղարկում հոգեբաններին: Քանի որ այն ամենը, ինչը TikTok-ում թրենդային է դառնում, երեխաները սկսում են կրկնել, իսկ հետո, ավաղ, ողբերգություններ են լինում։ Մենք երկու ամիս է զբաղվում ենք ինքնասպանության սարսափելի թրենդով, և զուր չէ, որ խոսում ենք այդ մասին: Կատակից և զվարճալի տեսանյութից մինչև երեխայի մահ`մի քանի վայրկյան է», - գրել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Անվտանգ համացանցի լիգա» հասարակական կազմակերպությունը հետաքրքրվել է հարավկորեական «Կաղամարի խաղ» սերիալով: «Լիգայի» ներկայացուցիչների խոսքով՝ կազմակերպությունը սպասում է դեռահասների վրա շոուի հնարավոր վնասակար հետևանքների մասին փորձագետ հոգեբանների եզրակացությանը՝ ծնողների բողոքներից հետո:

«Կաղամարի խաղը» ողջ մնալու՝ բազմամիլիարդանոց մրցանակով անողոք խաղի մասին սերիալ է: Ֆիլմի մեմերը ողողել են համացանցը, դիտումների թիվը գերազանցում է բոլոր ռեկորդները, և նույնիսկ մրցակիցները գովում են դրաման ստեղծողներին՝ իրենց խիզախության և ինքնատիպության համար: Տարբեր երկրների մանկավարժներ արդեն բողոքել են սպանության դաժան տեսարաններից, որոնք երեխաները սկսել են կրկնօրինակել դպրոցում՝ շոուն դիտելուց հետո:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
13:36 Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին