Ավելին 5 տարի առաջ - 21:29 09-10-2021

Հնարավոր է, որ կորոնավիրուսը 2012 թ․ ծագել է չինացի հանքափորի օրգանիզմում

Ամերիկյան Bioscience Resource Project կազմակերպության գործադիր տնօրեն Ջոնաթան Լաթհեմը ներկայացրել է այն վարկածը, որ կորոնավիրուսը կարող էր ծագել չինացի հանքափորի օրգանիզմում դեռ 2012 թվականին:

Ինչպես նշվում է Telegraph-ում, այն ժամանակ Յունան նահանգի մի խումբ չինացի հանքափորներ հանել են հանքավայրում չղջիկի աղբի մնացորդները, և վեց աշխատողի մոտ ախտորոշվել է «թոքաբորբի նման» հիվանդություն: Արդյունքում երեք աշխատող մահացել է, և երեքը հիվանդանոցում հոսպիտալացվել են մինչև վեց ամիս ժամկետով: Միևնույն ժամանակ, մեկ տարի անց, այս ոլորտում, գիտնականները հայտնաբերել էին չղջիկների կորոնավիրուսը, որը 96%-ով նույնական է ներկայիս վիրուսին:

Լաթհեմը բացատրել է, որ հանքագործներից մեկի օրգանիզմում վիրուսը հարյուրավոր մուտացիաներ է կրել: «Տասնամյակները տեղավորվում են մոտ վեց ամսվա մեջ», - ասել է Լաթհեմը:

Նա նշել է, որ հանքափորի օրգանիզմի վիրուսի նմուշներն ուսումնասիրության են ուղարկվել Ուհանի լաբորատորիա, և հնարավոր է, որ այս վիրուսը արտահոսել է, ինչը հետագայում գլոբալ համաճարակի պատճառ է դարձել:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է