Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:24 08-10-2021

Նիկոլ Փաշինյանն էլ իր անփոխարինելիներն ունի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինների Հայաստանում կային պաշտոնյաներ, որ իրար հետ կապ չունեցող պետական պաշտոններ էին զբաղեցնում` տարիներով մնալով կառավարման պետական համակարգում ու վայելելով պաշտոնից բխող բոլոր առավելությունները: Այդպիսին էին, օրինակ, Արամ Հարությունյանը` Բուլկի Արամ, Երվանդ Զախարյանը, մի քանի նախարարություն փոխած Դավիթ Լոքյանը, ուրիշներ:

Թավշյա Հայաստանում պաշտոններ փոխելու հարցում դեռ չեն գերազանցել Արգիշտի Քյարամյանի կենսագրությունը: Բայց հիմա նրան մարտահրավեր նետող կա` Բագրատ Բադալյանը: Թավշյա Հայաստանում առաջին պաշտոնը Բագրատ Բադալյանը ստացել է 2018-ին՝ նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, մեկ տարի անց՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, մեկ տարի անց՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, մեկ տարի անց՝ հիմա, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Չորս տարում՝ պետական չորս պաշտոն, որից երեքը՝ վարչապետի որոշումներով, մեկը՝ փոխվարչապետի: Սա բացարձակ ռեկորդ է:

Ցավալին այն է, որ ո՛չ աշխատանքի նշանակելիս, ո՛չ ազատելիս հանրությանը չեն տեղեկացնում, թե ինչու նման որոշում կայացվեց. եթե վատ է աշխատել, ու հանել եք, ինչո՞ւ եք վերադարձնում պետական համակարգ` այլ պաշտոնի, եթե լավ էր աշխատում, ինչո՞ւ հեռացրիք պետական համակարգից: Տրամաբանություն չկա»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային