Մամուլ 5 տարի առաջ - 08:18 08-10-2021

Կառավարման ճգնաժամը ներթափանցել է բոլոր օղակներ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ ճեպազրույցների օրն է․ խմբակցություններն ամփոփելու են քառօրյայի աշխատանքները։ Ավելի ստույգ՝ եռօրյայի, էլ ավելի ստույգ՝ երկուսուկեսօրյայի կամ երկօրյայի, եթե ավելի ճշգրիտ՝ մեկօրյայի աշխատանքները, քանզի խորհրդարանը, քառօրյան չսկսած, արդեն օրակարգը սպառել էր։ Հինգշաբթի օրն առհասարակ նիստ չի եղել, չորեքշաբթի օրը նիստը տեւել է ընդամենը կես ժամ, արագ սպառել են օրակարգն ու հեռացել։ Երեկոյան միայն կառավարության հետ հարցուպատասխանն է կայացել, որն օրենքի պահանջ է՝ անկախ օրակարգից։

Միակ լիարժեք նիստը եղել է երեքշաբթի՝ նստաշրջանի առաջին օրը։ Սա ԱԺ պարապության, անարդյունավետ աշխատանքի մասին է վկայում։ Խորհրդարանականները, հատկապես՝ իշխանական մասը, զբաղված են ամեն ինչով, բացի օրենսդրական աշխատանքից:

Ինչպես գործադիրն է կաթվածահար վիճակում, այնպես էլ օրենսդիր մարմինը, եւ կառավարման ճգնաժամը ներթափանցել է բոլոր օղակներ»:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում