Ներքին 5 տարի առաջ - 15:48 07-10-2021

Էջմիածնի բնակիչը քենակալից խարդախությամբ հափշտակել է ավելի քան 445 հազար դոլար գումար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը քենակալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Արմավիրի մարզում հողատարածքներ ձեռք բերելու, դրանցում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, այն է՝ դեղձի այգիներ հիմնելու, կոնյակի գործարան կառուցելու և կոնյակ արտադրելու շուրջ, և իր կողմից առաջարկված ու համատեղ մշակված բիզնես-ծրագիրն իրագործելու պատրվակով, 2018թ. նոյեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ստացել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Որպեսզի առավել արժանահավատ լինի ներկայացված բիզնես-առաջարկը, էջմիածնի բնակիչը, քենակալին տվել է այլ անձանց պատկանող անշարժ գույքի գրանցման վկայականներ և խաբելով, թե, իբր, դրանք ձեռք է բերել՝ բիզնես-ծրագրում ծախսեր կատարելու նպատակով անշարժ գույքերի գրավադրմամբ բանկերից վարկեր ստանալու համար, պահանջել և հետ է ստացել դրանք, ինչից հետո իր կնոջ անվամբ, 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով, գրանցել է ՍՊ ընկերություն, որի տնօրեն ձևակերպվել է ինքը և դեղձից կոնյակ ստանալու հեղինակային իրավունքը նշված ընկերության անվամբ գրանցելու հետ կապված վճարումներ կատարելու պատրվակով պահանջել և քենակալից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի բնակիչը նշված ժամանակահատվածում քենակալից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 445.830 ԱՄՆ դոլար գումար, որը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է՝ բիզնես-ծրագրով նախատեսված որևէ գործարք և ծախս չկատարելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածնի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի