Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 14:45 06-10-2021

Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում, դու ասում ես՝ եկեք խաղաղ լինենք, նույնիսկ օդային սահմանն ես բացում և հիմք պատրաստում երկրի վերջնական կապիտուլյացիայի. Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը

Սա առաջին միջանցքն էր, որ տրվեց Ադրբեջանին, ես կարծում եմ՝ այսօր հարցուպատասխանի ընթացքում այդ հարցը կհնչեցվի, և մենք կփորձենք հասկանալ՝ թե, ի վերջո, ինչ պայմաններում է ստացվել, որ օդային միջանցք է տրամադրվում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ՀՀ-ն բացել է օդային սահմանը Ադրբեջանի համար:

«Իրանը փակում է օդային սահմանը, իսկ ՀՀ-ն, որ բազմաթիվ խնդիրներ ուներ Ադրբեջանի հետ, առանց այդ խնդիրները լուծելու տալիս է օդային միջանցք, մենք պարզաբանումներ կստանանք»,-ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ իշխանափոխությունն անխուսափելի պետք է լինի: «Իշխանությունն ընտրել է հետևյալ գործելաոճը՝ որևէ բան չանել մարտահրավերներին ընդառաջ: Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս, դու ասում ես՝ եկեք խաղաղ լինենք, նույնիսկ օդային սահմանն ես բացում և փաստացի կերպով հիմք ես պատրաստում նոր կապիտուլյացիայի և երկրի վերջնական կապիտուլյացիայի: Սա մեզ համար անընդունելի է, և սրա դեմ մենք պայքարելու ենք, լինի խորդհրդարանում, փողոցում, թե այլ հարթակներում»,-ասաց նա:

Պատգամավորը խոսեց նաև «Հայաստան» դաշինքի կալանավորված անդամների մասին՝ նշելով, թե կարողացել են տեսակցել Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին, բայց տեսակցությունները փակ են մյուս գործընկերների՝ Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի հետ:

«Բավական երկար ժամանակ է՝ վերջիններիս հետ չենք կարողացել խոսել: Առուշ Առուշանյանը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, և ես հույս ունեմ՝ գորիսեցիները, գնահատելով Առուշանյանի՝ վերջին տարիներին կատարած աշխատանքը, ճիշտ ընտրություն կկատարեն»,-ասաց նա՝ նշելով, թե արդեն որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում այն հանգամանքը, որ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է:

Ըստ Գրիգորյանի՝ հետապնդումներ են իրականացվում նաև համայնքապետի տեղակալների նկատմամբ, որոնցից մեկն այժմ կալանավորված է:

Պատգամավորը հայտարարեց՝ Գորիսում համայնքապետը աջակցություն է տրամադրել տարբեր բնակիչների, ինչը դիտարկվել է որպես կաշառք, իսկ փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի դեպքում՝ բյուջեի վատնում, ինչը, ըստ պատգամավորի, աբսուրդ է:

«Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը 1 միլիարդ դրամ ուղղելու է Սյունիքում որոշակի խնդիրների լուծման համար: Ես կարծում եմ՝ ոչ միայն մեկ միլիարդ, այլ ավելի փող պետք է ներդրվի Սյունիքի խնդիրների համար, բայց այդ ինչպե՞ս է ստացվել, որ հենց հիմա է որոշվել՝ ընտրություններից առաջ: Այստեղ կոռուպցիոն որևէ ռիսկ չե՞ք տեսնում, ես տեսնում եմ»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին