Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:26 05-10-2021

Խոշոր հարկատուների ցանկում են հայտնվել ԱԱԾ-ն, վարչապետի աշխատակազմը. դաժան թվային փաստ է. Աղվան Վարդանյան

Թվերը դաժան բաներ են և՝ խելացի, շատ-շատերից խելացի, թվային դրոշմը չի մաքրվում. ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ այն վերնագրելով «ԱԱԾ-ն և տնտեսությունը»։

«Հիմա թվերն ի՞նչ են ասում մեր պետության մասին։ Հարկային ծառայությունը հրապարակել է 2021թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Պարզվում է՝ ցանկում մեծաթիվ են պետական կառավարման մարմինները, այն էլ՝ բարձր հորիզոնականներում։ 1000 խոշորների ցանկում 40-րդը ԱԱԾ-ն է, 41-րդը՝ ՊԵԿ-ը, 79-րդը՝ դատական դեպարտամենտը, վարչապետի աշխատակազմը 102-րդն է, ոստիկանությունը՝ 151-րդը, ոստիկանության զորքերը՝ 158-րդը, ՃՈ-ն՝ 164-րդը, դատախազությունը 182-րդ հորիզոնականում է»,- ասաց Վարդանյանը։

Նա հայտարարեց, թե պետական կառավարման մարմինների վճարածը 95-99 տոկոսով միայն եկամտահարկն է, ինչը բարձր աշխատավարձ է և մեծ թվակազմի մասին է վկայում. «ԱԱԾ-ն վճարել է 2 մլրդ դրամ եկամտահարկ, այսինքն՝ այդ մարմինը վճարել է մոտ 10 մլրդ դրամ կամ 21 միլիոն դոլար աշխատավարձ։ Մինչև 2019 թվականը ԱԱԾ-ն չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում, հայտնվել է 2020 թվականից։ Փաստորեն ԱԱԾ-ն խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո, այն այդ մարդու իշխանությունը պահելու հենարանն է մյուս ուժային կառույցների հետ։ Եթե մյուս խոշորներն այս ցանկում հայտնվում են եկամտահարկից բացի նաև շահութահարկ, ԱԱՀ, ակցիզային հարկ վճարելու համախմբված ցուցանիշով, ապա պետական մարմիններն առաջատար ընկերություններից բարձր դիրքեր են զբաղեցնում միայն եկամտահարկով»։

Պատգամավորն ընդգծեց, որ ԱԱԾ-ի վճարած եկամտահարկն ավելի մեծ է, քան Երևանի կոնյակի գործարանի բոլոր հարկերը միասին: ԱԱԾ-ն 40-րդ հորիզոնականում է, կոնյակի գործարանը՝ 60-րդ, «Վիվառոն»՝ 279-րդ։

«Այս երանելի ցանկում առաջին անգամ հայտնվել է վարչապետի աշխատակազմը, թվային դաժան փաստ է. այդ մարդը պետական բյուջեի միջոցներն անխնա բաշխում է յուրայիններին, իր անձնական անվտանգությունն ապահովող մարմիններին, նախկինում կարծեմ ուրիշ բան էր խոստանում։ Այս թվերը ցուցիչ են, բնութագրում են տնտեսությունը, պետությունը։ Այս թվերը խարան են այս իշխանության վրա։ ԱԱԾ-ով, ոստիկանությունով, դատախազությունով, ՊՊԾ-ով այդ խարանից չեք ազատվելու»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ