Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:41 05-10-2021

Ամեն գնով ՔՊ-ականացնել Սյունիքը

Սյունիքի մարզում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցը, որը Տեղ խոշորացված համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է, ընտրություններում հաղթելու իր՝ չափազանց ժողովրդավարական մեթոդներն է կիրառում՝ շարժվելով «չկա մարդ, չկա պրոբլեմ» սկզբունքով։ Նրա հիմնական ախոյանը Արավուս Գյուղի գյուղապետ Արգամ Հովսեփյանն է, որն առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով։ Մեզ հասած ահազանգների համաձայն՝ Ղուլունցը առանձին հանդիպումներ է ունենում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների հետ՝ և մեկ սպառնալով, մեկ համոզելով նրանց ստիպում է, որ ինքնաբացարկ ներկայացնեն, արդյունքում մրցակիցը ավագանիում քիչ մանդատներ կունենա և իր ընտրվելուն ոչինչ չի խանգարի։ Ի դեպ, այնպես չէ, որ Ղուլունցը ինքնագործունեությամբ է զբաղված, վերջինս իրականացնում է ՔՊ-ի ծրագիրը՝ ամեն գնով Սյունքը ՔՊ-ականացնել՝ բոլոր համայնքներում ունենալ իշխանական համայնքապետներ և Սյունիքի ներկայիս ընդդիմադիր համայնքապետերին դուրս մղել։ Ինչպես ասում են՝ «Նպատակին հասնելու համար արդարացված են բոլոր միջոցները»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի