Արտաքին 5 տարի առաջ - 21:44 02-10-2021

Էքզիթ պոլը հայտարարել է Վրաստանի ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի մասին

«Վրացական երազանք» կուսակցությունը առաջատարն է Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Դա հետևում է «Իմեդի» հեռուստաընկերության հաղորդած էքզիթ պոլի տվյալներից:

«Վրացական երազանքը» ստացել է ընտրողների 47,6 տոկոսի աջակցությունը:

Երկրորդ տեղում ձայների 27,1% -ով «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն է, որը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Երրորդ տեղում է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որը հավաքել է ձայների 6,8% -ը:

«Մտավարի Արխի» հեռուստաընկերության՝ էքզիթ փոլի տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 38,6% -ը, իսկ ՄԱՇ -ը՝ 33% -ը: Երրորդ տեղում «Հանուն Վրաստանի»-ն է՝ 7.6%-ով:

Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ Սաակաշվիլիին ձերբակալել են վրացի իրավապահները:

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Սաակաշվիլին հայտարարել էր Վրաստան վերադառնալու մասին ՏԻՄ ընտրությունների նախօրեին, բայց նույն օրը ձերբակալվել է: Հաղորդվում էր, որ վրացական իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ ունեին՝ Ուկրաինայից Վրաստան նրա շարժումների մասին: Ըստ Վրաստանի իշխանությունների՝ քաղաքական գործիչը հանրապետություն է ժամանել պետական ​​հեղաշրջում իրականացնելու համար:

Վրաստանում նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել հեռակա կարգով մի քանի քրեական գործերով, իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ եթե Սաակաշվիլիին վերադառնա, ապա կձերբակալվի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը