Արտաքին 5 տարի առաջ - 13:54 02-10-2021

Արգենտինայում կսկսեն COVID-19-ի դեմ պատվաստել 3 տարեկանից բարձր տարիքի երեխաներին

Արգենտինայում հաստատվել է 3-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Կառլա Վիսոտին, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Արգենտինայում այս տարիքային խմբի 5.5-6 միլիոն երեխաները պատվաստվելու են չինական դեղամիջոցով: Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Երկիրն ունի անհրաժեշտ պատվաստանյութի պաշար:

Աշխարհում առաջին անգամ անչափահասները պատվաստվել են Կուբայում: Այնտեղ պատվաստում են 2-ից 18 տարեկան երեխաներին: Սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին նախատեսվում է ավարտել պատվաստումների արշավը՝ պատվաստելով պատանի կուբացիների ճնշող մեծամասնությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում