Ներքին 5 տարի առաջ - 23:37 01-10-2021

Ռեժիմը երկիրը տանում է թրքացման. բողոքի ալիք է հասունանում. Հայկ Մարտիրոսյան

Այսօր մարտահրավերներն ահռելի են և աննախադեպ։ Պատմության ընթացքում երբևէ կանգնած չենք եղել ամբողջությամբ ոչնչանալու սպառնալիքի առաջ։ Պատճառը ռեժիմն է, որը պաշտպանում է և առաջ մղում թշնամու օրակարգը»,- Ազատության հրապարակում այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրելու, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» և հարակից այլ փաստաթղթեր. «Այդ պայմանագիրը բերելու է ցեղասպանություն, ոչնչացում։ Այն չպետք է ստորագրվի։ Մենք դա թույլ չենք տալու։ Այստեղից «դրական ազդակներ» են ուղղվում Թուրքիայի նախագահին և այնտեղից ստացվում։ Դրանք երկու թրքական ռեժիմների «դրական ազդակներն» են, որոնք ՀՀ-ի համար մահ են ազդարարում»:

«Վաղ թե ուշ իշխանափոխություն է լինելու , աստիճանաբար բոլորը սկսում են գիտակցել, որ ռեժիմը երկիրը տանում են կործանման և թրքացման: Սա չի կարող չծնել բողոքի ալիք»,- հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքագետը՝ հույս հայտնելով, որ ժողովուրդը ոտքի կկանգնի և թույլ չի տա, որ իրականան կործանարար ազդակները, որոնք Հայաստանին բերելու են «անդամահատման», ժողովրդին՝ ոչնչցման:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում