Արտաքին 5 տարի առաջ - 20:23 01-10-2021

Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է։Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ճեպազրույցի ժամանակ նախարարների կաբինետի ղեկավարը ասել է, որ Սաակաշվիլին արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

«Մեր իրավապահ մարմինները նախապես տեղեկություններ ունեին նրա՝ Ուկրաինայից Վրաստան շարժման մասին: Այս գործընթացը լիովին վերահսկվում էր»,- ասել է վարչապետը:

Ղարիբաշվիլին չի հայտնել ձերբակալման մանրամասները, միայն երախտագիտություն է հայտնել ներքին գործերի նախարարության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին և Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին:

«Մեր իրավապահները ամենաբարձր մակարդակով իրականացրել են հետախուզվող Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը», - ասել է վարչապետը:

Նա նաև հավելել է, որ «այնպիսի ժամանակ և վայր է ընտրվել, որ կալանքը կանխող գործոնները լինեն նվազագույն»:

Ավելի վաղ ՆԳՆ-ն և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էին, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը, և գտնվում է Ուկրաինայում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը