Արտաքին 5 տարի առաջ - 19:52 30-09-2021

Սոչիից վերադարձի ճանապարհին Էրդողանը կրկին հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում ամփոփել է նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները:

Նա նշել է, որ օրակարգային մի շարք հարցերի թվում կողմերը քննարկել են նաև իրավիճակը կովկասյան տարածաշրջանում:

Էրդողանը անդրադարձել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին»՝ ընդգծվ դրա կարևորությունը ողջ տարածաշրջանի համար:

«Այդ հատվածում ցամաքային և երկաթուղային ճանապարհները տարածաշրջանի բոլոր երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ կբացեն: Ադրբեջանը այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է տանում: Իհարկե, Հայաստանն էլ պետք է իր պարտավորությունները կատարի», - Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերել TRT Haber-ը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի