Ավելին 5 տարի առաջ - 19:12 30-09-2021

Սարկոզիի կինը կիսվել է նորաձևության շոուի լուսանկարներով՝ ամուսնու դատավճռի հրապարակումից հետո

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ մոդել Կառլա Բրունին, ամուսնու դատավճռի հրապարակումից հետո, սոցիալական ցանցերում կիսվել է նորաձևության ցուցադրության կադրերով:

53-ամյա Բրունին մասնակցել է շոուին և քայլել բեմահարթակով: Գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին:

«Բրավո, Օլիվյե Ռուստեն և Balman: Ես այնքան ուրախ էի, որ երեկ երեկոյան մասնակցեցի ձեր հոբելյանական հիանալի ցուցադրությանը», - գրել է նա Instagram- ում:

Նա որևէ կերպ չի մեկնաբանել ամուսնու նկատմամբ նշանակված պատիժը:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ 2012 թվականի իր նախընտրական արշավը անօրինականորեն ֆինանսավորելու մեղադրանքով: Նա իր պատիժը կկրի տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը