Ներքին 4 տարի առաջ - 17:56 30-09-2021

Հայաստանում նախատեսվում է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը

Կառավարությունը հավանություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Օրինագծերի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը:

Ըստ հիմնավորման, սահմանափակումներ են դրվել նաև կանխիկ միջոցների ծախսային և եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջև 2022 թ. հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը և այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձևով՝ աստիճանակարգված ձևով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:

Օրինագծերի փաթեթով քաղաքացիների համար կստեղծվեն պայմաններ՝ անկանխիկ վճարումների իրականացման համար: Մասնավորապես՝ նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրման դրույթներ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ: Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաև անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ: Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել ստվերային և դրանով պայմանավորված ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին: Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նաև միջազգային շուկայում շարունակաբար զարգացող, տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների/միջոցների (QR կոդեր, անհպում և այլ տեխնոլոգիաներ, ակնթարթային վճարումներ)՝ տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական վճարումների ոլորտում, ներդրման և բնակչության լայն խավերի կողմից կիրառման համար՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության որդեգրած՝ ՏՏ ոլորտի առաջատար մշակող և կիրառող երկիր ստանձնելու ստրատեգիկ նպատակին:

Անդրադառնալով օրինագծին՝ վարչապետ Փաշինյանը այդ համատեքստում կարևորել է հակակոռուպցիոն իմաստը: «Անկանխիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք: Եվ մենք այս առոմով հակակոռուպցիոն քաղաքականության մեջ մեր հետևողականությունն ենք դրսևորում և այս ճանապարհով շարունակելու ենք գնալ: Գործարքների հետագծելիությունը մեզ համար պետական բյուջեի եկամուտներն ապահովելու առումով նույնպես լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում, որովհետև այս պարագայում հարկերից խուսափելը, շրջանցելը ավելի դժվար է դառնում և վարչարարությունն ավելի հեշտ է դառնում: Անկանխիկի շրջանառությունը, իհարկե, էականորեն մեծացնում է նաև պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունը»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն օրենսդրական նախաձեռնությունը կարևորել է նաև թվայնացման համատեքստում. «Ժամանակակից աշխարհում կա այսպիսի մի հասկացություն, որը գուցե առաջին հայացքից այնքան էլ լավ չի հնչում, բայց շատ կարևոր է՝ թվային հասարակության ձևավորման աշխատանքը: Դա արդյունավետ, ժամանակակից և զարգացող հասարակության հոմանիշն է, և անկանխիկ շրջանառության մեծացումը մարդուն դարձնում է ավելի ընկալունակ թվային ոլորտի, կառավարման և բարեփոխումների նկատմամբ»:

Այդ առումով վարչապետն ընդգծել է հիմնական չորս անելիքերը ոլորտում. «Առաջինը՝ մենք պետք է լրջորեն խթանենք Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի շրջանառումը, երկրորդը՝ ներդրված է և պիտի էականորեն հեշտացնենք և հասանելի դարձնենք էլեկտրոնային ստորագրությունների կիրառումը, երրորդը՝ պետք է այս երկու համակարգերը կապենք բջջային հեռախոսի հետ, հեռախոսահամարի հետ: Եվ չորրորդ՝ պետք է այս ամենը կապենք մարդու ֆինանսական գործունեության հետ: Այս չորս ուղղություններով զարգացումը շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա բջջային հեռախոսով կատարել վճարումներ, ստանալ և վճարել գումարներ, կնքել գործարքներ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ օրենդրական նախաձեռնության ընդունումը հարակից նպաստավոր արդյունքներ է ունենալու, տնտեսության, կրթության, պետական կառավարման ոլորտներում ունենալու ենք բոլորովին այլ իրավիճակ: «Այս ամենն ասում եմ՝ ունենալով նախկին փորձը: Գիտեմ, պիտի հիմա ամենատարբեր փաստարկները բերեն, թե ինչքան կարևոր է կանխիկի շրջանառությունը չկրճատելը: Այո, այդպիսի փաստարկներ հնչելու են, ընդ որում՝ հղում է արվելու սոցիալապես ամենախոցելի խավերի շահերին, բայց մենք առավելագույնը կանենք: Նախ՝ սոցիալապես ամենախոցելի խավերի շահերին առավել արդյունավետ սպասարկման համար նույնպես թվայնացումը ընդհանուր առմամբ չափազանց կարևոր է: Եկեք արձանագրենք՝ սա երկարատև քննարկումների արդյունքում կայացրած քաղաքական որոշում է, որը հերթական, բայց վերջին քայլը չէ: Մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանի Հանրապետությունում կանխիկի շրջանառությունը նվազագույնի հասցնելու համար»,-ասել է կառավարության ղեկավարը։

facebook sharing button

messenger sharing button

twitter sharing button

skype sharing button

pinterest sharing button

sharethis sharing button

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին