Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 22:48 27-09-2021

Ճապոնացի արքայադուստրը հրաժարվել է 1,3 միլիոն դոլարից հանուն համակուրսեցու հետ ամուսնության

Կայսր Ահիտոյի թոռնուհին՝ արքայադուստր Մակոն, որոշել է հրաժարվել թագավորական կարգավիճակը կորցնելու դիմաց կառավարության 1,3 միլիոն դոլար վճարից, որպեսզի ամուսնանա իր համակուրսեցի Քեյ Կոմուրոյի հետ, հայտնում է CNN- ը:

Արքայադուստր Մակոն և Կոմուրոն նշանվել էին դեռևս 2017 թվականին, սակայն տարբեր խնդիրների պատճառով հարսանիքն անընդհատ հետաձգվում էր: Ակնկալվում է, որ արքայադստեր հարսանիքի օրը կհայտարարվի 2021 թվականի հոկտեմբերին:

150 միլիոն իենի չափով (մոտ 1,35 միլիոն դոլար) վճար է նախատեսված թագավորական ընտանիքի բոլոր այն անդամների համար, որոնք որոշում են ամուսնանալ հասարակ մարդկանց հետ: Այդ դեպքում նրանք ինքնաբերաբար կորցնում են իրենց թագավորական կարգավիճակը:

Ճապոնական ավանդույթը թույլ չի տալիս կանանց ժառանգել գահը, ուստի արքայադուստրերը, որպես կանոն, զոհաբերում են այդ կոչումը հանուն երջանիկ ամուսնության: 2018 -ին այդպես վարվեց արքայադուստր Այակոն: Մակոն Ճապոնիայի թագաժառանգ Ակիսինոյի ավագ դուստրն է:

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով