Արտաքին 5 տարի առաջ - 10:27 27-09-2021

Pfizer-ի ղեկավարը նշել է COVID-19-ի համավարակի ավարտի պայմանը

Pfizer անդրազգային դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլան ABC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ եթե կորոնավիրուսի դեմ ամենամյա պատվաստում իրականացվի՝ համավարակը կավարտվի, և աշխարհը կվերադառնա «բնականոն կյանքին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ, որ մենք կարող ենք վերադառնալ բնականոն կյանքին: Չեմ կարծում, որ սա նշանակում է, որ նոր տարբերակներ (վիրուսի) չեն հայտնվի: Եվ ես չեմ կարծում, որ սա նշանակում է, որ մենք կարող ենք նորմալ ապրել առանց պատվաստումների»,- ասել է Բուրլան:

Նա հավելել է, որ գիտնականները կկարողանան այնպիսի դեղամիջոցներ ստեղծել, որոնք առնվազն մեկ տարվա ազդեցություն կունենան:

Բացի այդ, Pfizer-ի ղեկավարը խոստացել է ամերիկյան իշխանություններին փոխանցել հետազոտության արդյունքները, որի ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստել են 5-11 տարեկան երեխաների: Նրա խոսքով, ընկերության պատվաստանյութը անվտանգություն և արդյունավետություն է ցույց տվել այս տարիքային խմբում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը