Ավելին 5 տարի առաջ - 23:03 26-09-2021

Հեռուստահաղորդավար Անգելինա Վովկը Պուգաչովային մեղադրել է ստոր արարքի մեջ

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Անջելինա Վովկը հայտարարել է, որ երգչուհի Ալլա Պուգաչովան ստոր և տգեղ արարք է թույլ տվել, որը տեղի է ունեցել «Տարվա երգ» փառատոնում: Այս հայտարարությունը նա արել է NTV հեռուստաալիքի «Միլիոնանոց գաղտնիք» ծրագրի եթերում, հայտնում է «Express Gazeta» - ն:

Վովկը պատմել է, որ ավելի վաղ նա ընկերական հարաբերությունների մեջ էր երգչուհու հետ, բայց շփումը դադարել է մի քանի տարի առաջ «Տարվա երգ» փառատոնում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Միջոցառմանը Վովկն ու դերասան Եվգենի Մենշովը հրավիրվել էին որպես համահաղորդավարներ: Հեռուստահաղորդավարուհին հայտարարել է, որ այն ժամանակ Պուգաչովան կապված էր այս նախագծի հետ: Վովկը կարծում է, որ երգչուհու վարքագիծը վիրավորել է իրեն:

«Այն ժամանակ Ալլա Բորիսովնան օգնում էր պրոդյուսեր Իգոր Կրուտոյին պայմանավորվելու հաղորդումը NTV հեռուստաալիքով հեռարձաելու համար, և առաջին բանը, որ արեց Պուգաչովան, «Տարվա երգի» մշտական ​​հաղորդավարներ Վովկին և Եվգենի Մենշովին դուրս վռնդեց»: գրում է թերթը:

Արդյունքում՝ Վովկին և Մենշովին թույլ չտվեցին բեմ բարձրանալ: «Միլիոնանոց գաղտնիք» հաղորդման հյուրը պնդում է, որ դա Պուգաչովայի անձնական ցուցումն էր:

Ոչ ոք մեզ չզանգահարեց, ոչ ոք ներողություն չխնդրեց, մեզանից հրաժարվելը ինչ-որ մեկի ցանկությունն էր», - ասել է Վովկը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է