Ներքին 5 տարի առաջ - 12:18 26-09-2021

Առողջապահության նախարարի հրամանն ի ուրախություն մեզ օրենք չի․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Առաջին՝ աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողին գործատուն չի կարող օրենքով չնախատեսված դեպքում արգելել աշխատելը, իսկ առողջապահության նախարարի հրամանն ի ուրախություն մեզ օրենք չի, թեև նման ձգտումներ ունի:

Երկրորդ՝ ըստ առողջապահության նախարարի հրամանի՝ աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման սերտիֆիկատը: Ինչպես տեսնում եք՝ ասվում է 14 օրը մեկ: Հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, հետևաբար հաշվարկը կատարվելու է հաջորդ օրվանից:

Մեր կարծիքով, բոլոր աշխատողներն ունեն հոկտեմբերի 2-ից հաշված 14 օր ժամանակ առաջին ՊՇՌ սերտիֆիկատը ներկայացնելու համար:

Այս ժամանակը մեզ համար բավարար կլինի իրավապաշտպանական գործողությունները կազմակերպելու համար:

Մոտ օրերս կհրապարակենք փաստաբանների տվյալները, որոնց կարող եք դիմել անվճար հիմունքներով, եթե ձեր իրավունքները կխախտեն:

Գործատուներին վերաբերող թեմային կանդրադառնամ մոտ օրերս: Միայն պետք է նշեմ, որ եթե գործատուն աշխատողի իրավունքները առողջապահության նախարարի հրամանի հիման վրա սահմանափակի, ապա կարող է լուրջ վնասների առջև կանգնել։

ԱՄՓՈՓՈՒՄ՝

1. Եթե հոկտեմբերի 1-ին գործատուն կպահանջի ՊՇՌ սերտիֆիկատ, կարող եք պնդել, որ դուք ունեք դեռևս 14 օր ժամանակ, առաջին ՊՇՌ սերտիֆիկատը բերելու համար.

2. Եթե ձեզ գործատուն չթույլատրի աշխատանքի, անպայման ստեղծեք ապացուցողական նյութեր, օրինակ՝ նամակ գրեք գործատուին, որ ինքը ձեզ չի թույլատրում, իսկ դուք պատրաստ եք աշխատելու, ինչպես նաև դիմեք «Ազատ կամք» նախաձեռնությանը.

3. Եթե գործատուն կարգապահական վարույթ է սկսում ձեր նկատմամբ, ապա դիմեք «Ազատ կամք» նախաձեռնությանը, [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ 010 440333 հեռախոսահամարին զանգահարելով.

4. Մենք մոտ օրերս կհրապարակենք մեր հետագա գործողությունների պլանը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում