Արտաքին 5 տարի առաջ - 10:35 25-09-2021

Սիրիայի Տարտուս քաղաքում դատարանի շենքի մոտ կենցաղային վեճն ավարտվել է պայթյունով

Սիրիայի Տարտուս քաղաքում, որը գտնվում է Բաշար Ասադի կառավարության վերահսկողության տակ, կենցաղային վեճի ժամանակ տղամարդը զոհվել է ինքնաշեն պայթուցիկ սարքից: Միջադեպի տեսանյութն իր Telegram-ալիքում հրապարակել է ռազմական թղթակից Օլեգ Բլոխինը:

«Պատճառը կենցաղային վեճն է, որի մասնակիցներից մեկը որոշեց իր փաստարկները հիմնավորել ինքնաշեն պայթուցիկ սարքով»,- գրել է Բլոխինը՝ մեկնաբանելով տեսանյութը:

Կադրերում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ լեզվակռվի բռնվել տեղի դատարանի շենքի մուտքի մոտ, այնուհետև նրանց փորձում է բաժանել մոտեցած ոստիկանը: Մի քանի վայրկյան անց տղամարդկանցից մեկը հարձակման է ենթարկվում իր հակառակորդի և ոստիկանի կողմից, որից հետո նա գործի է դնում ինքնաշեն պայթուցիկ սարքը:

Բլոխինի խոսքով, ոստիկանության աշխատակիցն ու տեղի բնակիչը վիրավորվել են, սակայն ողջ են մնացել: Նրանց օգնել են ականատեսները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը