Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 23:42 22-09-2021

Սյուրռեալիստական կոնտրաստ. ադրբեջանական դասագրքերի կացնահարողներն ու Փաշինյանի չստացված խաղաղասիրությունը

Ադրբեջանի տարրական դպրոցի դասագրքերում թշնամի երկրների ներկայացուցիչներին կացնահարող դպրոցական աղջիկների ու տղաների նկարներ կան, այդ երկրի ուսուցիչները ատելություն են սերմանում հայերի հանդեպ, Ադրբեջանում «ռազմական ավարի պուրակ» են բացում, նրանց հերոսը քնած հայ սպային կացնահարող Սաֆարովն է:

Չնայած այս ամենին՝ Հայաստանի վարչապետը խոսում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության օրակարգից, նա քարոզում է պարտվելու հաճելի լինելը, ասում է` «Հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»: Դա նրա «եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ որ լինի, մեզ պարտված չենք համարելու»-ի շարունակությունն է: Փաշինյանի նախկին կրթության նախարարը ցանկանում էր դպրոցից դուրս մղել նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկան, շախմատն ու ազգային երգուպարը, եւ սա այն դեպքում, երբ մայրենի լեզվից մինչեւ մաթեմատիկա ու ՆԶՊ անվտանգության երաշխիք են: Փաշինյանի կառավարության կրթության փոխնախարարը Նժդեհին ֆաշիստ է համարում, իսկ նախարարի խորհրդականը խորհուրդ է տալիս խաչակրաց արշավանք մղել հայագիտության ու հայագետների դեմ:

Ընդհանրապես Փաշինյանի թիմը եւ նրա հետեւորդները խորշում են այն ամենից, ինչը բանակի, ուժի, ազգայինի ու հաղթանակի հետ է կապված: Եվ եթե Խորենացու «Քաջերի սահմանն իրենց զենքն է» մտքին էլ ծանոթ լինեին, գուցե պատմահոր Մատյանը հրապարակային այրեին այս սեպտեմբերի 21-ի գունագեղ համերգի ժամանակ՝ շոուն լրացնելու համար: Մի խոսքով, շատ սյուրռեալիստական կոնտրաստ է ստացվում. ադրբեջանական դասագրքերի կացնահարողներն ու պատերազմում պարտված Փաշինյանի չստացված խաղաղասիրությունը:

Տարիներ առաջ Փաշինյանի թիմակիցներից ոմանք, որ արդարամիտ քաղհասարակության ներկայացուցիչներ էին ձեւանում, սակայն սնվում էին կասկածելի աղբյուրնեերից, ուղղակի հարձակվեցին Երեւանի քաղաքի մի դպրոցի վրա, որը ռազմական դասարան ուներ. 10-12 տարեկան երեխաները դպրոց էին գնում զինվորական համազգեստով, գեղեցիկ շարային քայլում էին, սովորում զենքի հետ աշխատել: Կեղծ հումանիստները, որոնցից ոմանք ՔՊ-ական պատգամավորներ դարձան հետո կամ այս իշխանություններին սպասարկող ՀԿ-ներ, սկսեցին դժգոհել, որ հայրենասիրությունը թշնամուն ատելը չէ, եւ իբր ռազմական դասարանում սովորելը երեխայի հանդեպ խոշտանգում է: Մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ մեր երեխաներն ավելի հասուն են, իսկ նրանցից ոմանք կարողացան պատերազմի ժամանակ կրակոցների տակ մեքենա վարելով իրենց փոքրիկ քույր եղբայրներին ու մայրիկին Արցախից Հայաստան հասցնել:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ