Արտաքին 5 տարի առաջ - 22:41 22-09-2021

Էրդողանի փեսան հայտնել է նոր անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին

Թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, ով նաև Թուրքիայի նախագահի փեսան է, խոսել է առաջիկա նոր նախագծերի մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ նրա՝ 2022թ. նախատեսվում է իրականացնել «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) առաջին թռիչքը:

Բայրաքթարը նշել է, որ «Bayraktar TB3»-ը մի փոքր ավելի մեծ է «Bayraktar TB2»-ից, սակայն ավելի փոքր ու թեթև է «Akıncı» ԱԹՍ-ներից, որոնք այս տարի են հանձնվել շահագործման։

«Bayraktar TB3-ը կարող է արբանյակի կառավարմամբ հազարավոր կիլոմետրեր անցնել, թռիչք և վայրէջք կատարել կարճ թռիչքուղի ունեցող նավերի վրա»,- նկարագրել է Սելջուկ Բայրաքթարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում