Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 12:22 22-09-2021

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75- ամյակի առթիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ:

Ինձ համար մեծ պատիվ է լինել Բյուրականի աստղադիտարանի պատմության թեկուզ մի փոքրիկ մասը, պատմություն, որ հայ գիտական մտքի հարուստ տարեգրության անբաժանելի մասն է, պատմություն, որին առնչվել եմ իմ դասախոսական և գիտական գործունեության տարիներին:

Իսկ մեր գիտական միտքն իր հերթին եղել է համաշխարհային գիտությունն առաջ մղողներից մեկը: Ես ցավով եմ այս ամենն արձանագրում անցյալ ժամանակով: Բայց Բյուրականի աստղադիտարանի պարագայում բոլորովին այլ պատկեր է: Գուցե տեխնիկական և տեխնոլոգիական առումով այն դեռևս հեռու է ժամանակակից կոչվելուց: Սակայն այնտեղ կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են:

Բյուրականի աստղադիտարանի հոբելյանը ևս մեկ առիթ է խոսելու այն մասին, որ գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Խոսքը վերաբերում է թե՛ գիտությամբ զբաղվելուն, թե՛ գիտական արդյունք ստեղծելուն, թե՛ նրա զարգացման ուղղված քայլերին, թե՛, իհարկե, լավագույն ավանդույթների վերականգնմանը։

Աշխարհն այսօր ոչ թե առաջ է շարժվում, այլ՝ խելահեղ արագությամբ սլանում է առաջ։Եթե մենք որպես պետություն, որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես գիտական համայնք չզգանք այդ արագությունը, հետագայում անհնար կլինի հետ բերել կորցրած ժամանակը...

Եթե հայ գիտնականը այսօր էլ կարողանում է ձեռքբերումների հասնել արտերկրում, ինչու՞ նույնը հնարավոր չէ անել հենց Հայաստանում։ Արդյո՞ք խնդիրը միայն համապատասխան ֆինանսավորման բացակայությունն է։ Արդյո՞ք խնդիրը համապատասխան պահանջարկի, պատվերի, երաշխիքի բացակայությունն է․․․

Գիտական կոնֆերանսներից մեկում առիթ եմ ունեցել ասելու, որ երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ուզում եմ կրկնել, որ անգամ մեզ նման փոքր երկիրը, եթե ճիշտ կենտրոնանա և ուսումնասիրի հիմնական կարիքները՝ կրթությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, ներգրավի աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները, ապա մենք հնարավորություն կունենանք լինել առաջատարների շարքում:

75 տարի առաջ, երբ հիմնադրվում էր Բյուրականի աստղադիտարանը, ներկայիս տեխնոլոգիաները գուցեև ֆանտաստիկա էին։ Այսօր ֆանտաստիկան վաղուց իջել է երկիր և գիտությանը պարտադրում է հաշվի նստել իրականության հետ, իսկ երազողներին՝ մտածել ֆանտաստիկայի արդեն գալիք դրսևորումների մասին:Եթե ժամանակին աստղերին հետևում էր առավելապես մարդկային բանականությունը, այսօր արհեստական բանականությունն անցել է նաև աստղագիտության ոլորտ: Աստղային երկնքին հետևում են նորագույն տեխնոլոգիաները: Սակայն երբեք չմոռանանք, որ նրանք բոլորը մարդկային մտքի ու բանականության ծնունդ են, չմոռանանք, որ լավագույն տեխնոլոգիաներն առաջին հերթին միտքն ու տաղանդն են...

Բյուրականի աստղադիտարանի ողջ անձնակազմին, իմ գործընկերներին ու ընկերներին, մարդկանց, որոնք աստղերի էությունը թարգմանաբար հասցնում են մեզ, մաղթում եմ առողջություն, նոր հաջողություններ և ամենայն բարիք»,-ասված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին