Ներքին 5 տարի առաջ - 11:49 22-09-2021

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 20։00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Աղին, Իսահակյան, Լանջիկ, Ջրափի, Սարակապ, Սառնաղբյուր, Ձիթհանքով, Քարաբերդ, Հայկաձոր, Անի կայարան, Անիպեմզա, Բագրավան գյուղերի, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Ցամաքասար, Սուսեր, Զարինջա, Հացաշեն, Նոր Արթիկ, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք գյուղի գազասպառողների և «Ս.Կ. Կազ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հ.Էմին 1-ին նրբանցքի, Մալխասյան փողոցի թիվ 1, 3, Մամիկոնյանց փողոցի թիվ 62 բազմաբնակարան շենքերի, Հ.Էմին փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, 10:30-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում