Արտաքին 5 տարի առաջ - 22:37 21-09-2021

Այդ օր կգա. Բայդենը կոչ է արել երկրներին համատեղ պատրաստվել նոր համաճարակի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել աշխարհի երկրներին միավորել ուժերը՝ պատրաստվելու նոր համաճարակի: Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ դա անպայման տեղի կունենա ապագայում:

«Արդյո՞ք մենք միասին կաշխատենք կյանքեր փրկելու, ամենուր COVID-19-ի դեմ պայքարելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստվելուն հաջորդող համաճարակի համար, թե՞ չենք կարողանա օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները նոր և ավելի վարակիչ, վտանգավոր տարբերակների դեմ պայքարում», - հարցրել է քաղաքական գործիչը:

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ անհրաժեշտ է կատարել այս ընտրությունը, որը կորոշի մարդկության ապագան: Բայդենի խոսքով՝ համաշխարհային հանրությունն այժմ կանգնած է սպասվող ճգնաժամերի առջև, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության հետ կապված:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է երեքշաբթի և կտևի մինչև սեպտեմբերի 27-ը: Նստաշրջանին ելույթ կունենան կազմակերպության անդամ երկրների ղեկավարները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում