Ներքին 5 տարի առաջ - 21:46 20-09-2021

Ավտոբուսներով կբերեն Երևան

Վաղը՝ սեպտեմբերի 21-ին անկախության օրվա «գունագեղ» միջոցառմանը մարդաքանակ ապահովելու նպատակով իշխանությունները կդիմեն հին և փորձված մեթոդներին՝ մարզերից պետական աշխատողներին ավտոբուսներով կբերեն Երևան, այլ կերպ ասած՝ «վարչական ռեսուրս» կկիրառեն Հանրապետության հրապարակը լցնելու համար։ Մասնավորապես Հանրապետության մի շարք մարզերում՝ պետական աշխատողներին արդեն իսկ հրահանգվել է 21-ի առավոտյան կազմ- պատրաստ սպասել ավտոբուսներին։ Այդ օպերացիայի համակարգումը դրվել է մարզպետների վրա, մասնավորապես՝ մեզ հասած տեղեկություններով լոռու մարզպետը մարզպետարանի, դպրոցների և այլ պետական հիմնարկությունների աշխատակիցներին ասել է, որ առավոտյան ժամը 10-ին լինեն Վանաձորի կենտրոնական հրապարակում, նույն հրահանգները փոխանցվել են նաև այլ մարզերի պետական աշխատողներին, քաղծառայողներին։ Հիշեցնենք, որ Մարտի 1-ի հանրահավաքի համար Նիկոլ Փաշինյանը կրկին նույն հնարքին էր դիմել, հենց Հանրապետության հրապարակում հանրահավաքի որոշ մասնակիցներ խոստովանել էին, որ իրենց ավտոբուսներով բերել են հանրահավաքին մասնակցելու համար։ Հիշեցնենք նաև, որ պատերազմում զոհված, անհետ կորած և գերեվածրված զինծառայողների շուրջ 400 հարազատներ հայտարարություն էին տարածել, որ դեմ են միջոցառման իրականացմանը, որի համար ՀՀ պետական բյուջեից 1 միլիարդից ավել գումար է հատկացվել, իսկ շաբաթ օրվանից բողոքի ակցիաներ են իրականացվում ընդդեմ «գունագեղ» միջոցառման։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում