Ներքին 5 տարի առաջ - 20:08 20-09-2021

Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ընդդեմ գունագեղ միջոցառումների

44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներն ու հարազատներն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, իրականացրել են բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ» միջոցառումը:

Զոհված զինծառայողների հարազատները նշում են. «Մեր վերքերը դեռ լավացած չեն»: Նրանք սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող «գունագեղ» համերգը համարում են սրբապղծություն և պահանջում են Անկախության օրը նշել համեստ միջոցառումներով, իսկ նախատեսված գումարներն ուղղել առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների վերականգնմանն ու բանակի վերազինմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը