Արտաքին 5 տարի առաջ - 13:35 20-09-2021

Գիտնականները խոսել են «կորոնավիրուսի նկատմամբ գերմարդկային իմունիտետ» ձեռքբերելու հնարավորության մասին

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ձեռքբերել իմունիտետ, որը կկարողանա դիմակայել կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված ցանկացած շտամի: Նրանց կարծիքով, նման պաշտպանություն կարող են ստանալ նրանք, ովքեր արդեն հիվանդացել են կորոնավիրուսով և պատվաստվել են Pfizer կամ Moderna պատվաստանյութերով, հաղորդում է The Telegraph-ը:

Հետազոտողների խոսքով, այս իմունային բջիջները կարող են հեռացնել նույնիսկ COVID-ի ապագա շտամները: Նման իմունիտետը գիտնականներն անվանում են «հիբրիդային»:

Միաժամանակ փորձագետները նշում են, որ Pfizer/BioNTech պատվաստանյութի ներարկումը ժամանակի ընթացքում կորցնում է իր արդյունավետությունը: Այս պատվաստանյութից օգտվողներին գիտնականները խորհուրդ են տալիս խթանող ներարկում կատարել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի