Ներքին 5 տարի առաջ - 15:57 19-09-2021

Արցախի նախագահն այցելել է Ասկերանի շրջանի նորաբաց ցեմենտի գործարան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանում գործող «Սավվա» փակ բաժնետիրական ընկերության ցեմենտի արտադրության նորաբաց գործարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հետպատերազմյան ժամանակաշրջանում իրականացված շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի արդյունքում, ընկերության պատասխանատուների հավաստմամբ, տարեկան կարտադրվի 60-65 հազար տոննա բարձրորակ ցեմենտ, ինչպես նաև աղյուս, բետոնից և գազաբետոնից տարբեր շինանյութեր, որոնք մեծ պահանջարկ ունեն տեղական շուկայում: Գործարանը հագեցած է ժամանակակից հոսքագծերով և աշխատանքներն ամբողջ ծավալով կսկսի ընթացիկ տարվա նոյեմբերին՝ ապահովելով մոտ 100 աշխատատեղ՝ 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Ըստ աղբյուրի՝ Արցախի նախագահը ողջունել է ընկերության նախաձեռնությունը, ընդգծել, որ նախանշված ծրագրերը ամբողջ ծավալով իրագործվելու պարագայում հայրենական տնտեսության զարգացման գործում որոշիչ նշանակություն կարող են ունենալ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում