Արտաքին 5 տարի առաջ - 13:48 18-09-2021

ԵՄ-ն քննադատել է Ջո Բայդենի՝ Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ դաշինք ստեղծելու որոշումը

ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները դժգոհ են նախագահ Ջո Բայդենի որոշումից՝ Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ ստեղծել Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարական դաշինք: Այդպիսի դաշինքը, ըստ Վաշինգտոնի մտահղացման, պետք է դիմակայի Չինաստանի աճող ազդեցությանը:

Ինչպես նշել է Euronews հեռուստաալիքը, ամերիկյան այս քայլի առթիվ իր ափսոսանքն է հայտնել ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեֆ Բորելը: Միաժամանակ, Բորելը տրանսատլանտյան հարաբերությունների բարելավման հույս է հայտնել:

Եվրախորհրդի արտաքին գործերի հարցերով ներկայացուցիչ Ֆրեդերիկ Գրարը Վաշինգտոնի որոշումը ավելի կտրուկ արտահայտություններով է մեկնաբանել. «Եվրամիությունը հայտարարել է, որ նա անելիք չունի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին