Արտաքին 5 տարի առաջ - 13:23 17-09-2021

Հայաստանը փոխել է ռուսաստանցիների մուտքի կանոնները

Հայաստանի իշխանությունները թարմացրել են այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանող ճանապարհորդների երկիր մուտք գործելու կանոնները: Այժմ մինչև յոթ տարեկան երեխաների համար տեղեկանքներ և թեստեր պետք չեն:

ATOR-ի տվյալներով, մյուս զբոսաշրջիկների համար դեռևս պարտադիր է COVID-19-ի բացասական արդյունքով ՊՇՌ-թեստ ներկայացնելը, որը կատարվել է մուտքից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, կամ կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստումը հաստատող փաստաթուղթ:

Նրանք, ովքեր երկիր են մտնում առանց հաստատված կարգավիճակի, պետք է օդանավակայանում ՊՇՌ թեստ հանձնեն և մինչև պատասխան ստանալը ինքնամեկուսանան:

Ինչ վերաբերում է «Սպուտնիկ-լայթ»-ով պատվաստվածներին, ապա թեստի արդյունքները ներկայացնելու կարիք չի լինի, եթե ներարկումը կատարվել է սահմանը հատելուց 28 օր առաջ կամ ավելի վաղ: Եթե ​​անձը պատվաստվել է երկու բաղադրիչով պատվաստանյութով, ապա այդ ժամկետը կազմում է 14 օր՝ երկրորդ դեղաչափի ներարկման պահից:

Մեկ այլ նորամուծություն կլինի վկայականների և տեղեկանքների տրամադրման կանոնը: Եթե ​​նախկինում ռուսաստանցիները կարող էին ներկայացնել փաստաթղթերի ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակները, ապա այժմ սահմանված է միայն մեկը. դրանք պետք է ներբեռնվեն «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հատուկ բջջային հավելված:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը