Արտաքին 5 տարի առաջ - 10:34 16-09-2021

ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական գործընկերություն են ստեղծել

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան ստեղծել են Եռակողմ պաշտպանական գործընկերություն (AUUKUS)՝ նպատակ ունենալով ապահովելու, որ իր անդամներն ունենան արագ զարգացող սպառնալիքներին արձագանքելու համար անհրաժեշտ ամենաառաջատար կարողությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Այս նախաձեռնությունն այն մասին է, որ մեզնից յուրաքանչյուրին ապահովի արագ զարգացող սպառնալիքները խուսանավելու և դրանցից պաշտպանվելու ամենաժամանակակից հնարավորություններով: AUKUS-ը կմիավորի մեր նավաստիներին, գիտնականներին, արդյունաբերությունը՝ պահպանելու և ընդլայնելու մեր գերազանցությունը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նրա խոսքով՝ երեք երկրները մտադիր են համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կիբերանվտանգության, արհեստական ​​բանականության, քվանտային տեխնոլոգիաների, ինչպես նաև ստորջրյա տարածության զարգացման:

Նշվում է, որ առաջին նախագծի շրջանակում ավստրալական նավատորմը կհամալրվի սովորական միջուկային սուզանավերով:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին