Ներքին 5 տարի առաջ - 15:22 14-09-2021

ՀՀ-ն անվտանգության խնդիր ունի գրեթե բոլոր համակարգերում. Արթուր Ղազինյանը հորդորում է ժամ առաջ իրավական համակարգի հայեցակարգ մշակել

Միայն իրավական անվտանգության մասին չէ, որ պետք է մտածել, քանի որ մենք անվտանգության խնդիր ունենք գրեթե բոլոր ոլորտներում՝ պարենից մինչև էներգետիկա, ինչը կպված է Արցախում գտնվող մեծ տարածքների կորստի հետ: ԱԺ նիստի ընթացքում նշեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«ՀՀ սահմանադրությամբ անվտանգության քաղաքականությունը մշակում է երկրի Անվտանգության խորհուրդը: Բայց, տեսնելով խորհրդի ներկայումս ծավալած գործունեությունը, խիստ թերահավատ եմ, որ ԱԽ-ն ի զորու է մշակել անվտանգության հայեցակարգ: Պատշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն արդեն երրորդ նիստն է անցկացնում և կարևորովում է ոչ թե Սյունիքում տիրող վիճակը, բանակի մարտունկությունը, գրեթե կոլապսի հասցրած ներքին անվտանգության համակարգը, Տավուշում կամ Երասխում կատարվող զարգացումները, Արցախի անվտանգության մարտահրավերները,այլ իմ ֆեյսբուքյան տիրույթը և եկամուտների հայտարարագիրը»,- ասաց Ղազինյանը և հավելեց, որ անկախ նրանից, թե ով կլինի հանձնաժողովի անդամ կամ նախագահ, պետք է անհապաղ զվաղվել երկրի անվտանգության հարցերով և արդարացնել ՀՀ քաղաքացու սպասելիքները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի