Ներքին 5 տարի առաջ - 10:59 14-09-2021

Իշխանությունը սահմանագծման գործընթացը տապալելու է, նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու. Աբրահամյան

շխանությունը փորձում է հավաստիացնել, թե սահմանների դեմարկացիայի գործընթացը լուծելու է ինչպես Սոթք-Խոզնավար, այնպես էլ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված ճգնաժամերը և որպես լուծում առաջ քաշում այդ օրակարգը։ Այս մասին Faceook-ի իր էջում գրել է ԱԺ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ մի կողմ դնենք, որ այդ գործընթացի մեկնարկի համար Ադրբեջանը բարձր գին է սահմանել։

Սահմանագծման/սահմանազատման գործընթացը հիմնված է նուրբ, բարդ հաշվարկների և, իհարկե, ակտիվ բանակցությունների վրա։

Այն ինչ տեսել ենք վերջին 3 տարիներին՝ այս իշխանությունների դերակատարմամբ, արդյո՞ք կարող է երաշխիք տալ, որ այդ գործընթացը մեր օգտին է լինելու։ Միանգամից ասեմ՝ ոչ։

Այս իշխանությունը այդ պրոցեսը ևս տապալելու է, իսկ արդյունքում ոչ միայն Գեղարքունիքի և Սյունիքի հատվածների խնդիրները չեն լուծվելու, այլ նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու։

Այնպես որ, այս իշխանության պաշտոնավարման պարագայում նոր կորուստներն անխուսափելի են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը