Արտաքին 4 տարի առաջ - 10:26 14-09-2021

Կորոնավիրուսի դեմ պայքարի համընդհանուր գագաթնաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին

Համավարակի դեմ պայքարի և համընդհանուր պատվաստման հարցերի վերաբերյալ գագաթնաժողովը, որը կազմակերպել է ԱՄՆ վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ, տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին, հաղորդում է The Washington Post թերթը՝ հղում կատարելով Սպիտակ տան հրավիրատոմսին:

«Գագաթնաժողովի ընթացքում նախագահ Բայդենը կդիմի կառավարությունների ղեկավարներին, պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, բարեգործական, ոչ կառավարական և բիզնես կազմակերպությունների առաջնորդներին՝ կոչ անելով համակարգել ջանքերը՝ հաղթահարելու կորոնավիրուսի համավարակը»,- ասվում է փաստաթղթում:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի մասնակիցներն իրենց առջև հստակ և հավակնոտ նպատակներ են դնելու՝ այդ խնդրի լուծման, ինչպես նաև համաշխարհային հանրությանն առողջապահության անվտանգության ապագա սպառնալիքներին նախապատրաստելու համար:

Ամենից շատ դիտված