Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:59 13-09-2021

Թալիբները դիմել են ԱՄՆ-ին՝ Աֆղանստանի տնտեսական ճգնաժամի պատճառով

«Թալիբան» ահաբեկչական շարժումը կձեռնարկի բոլոր հնարավոր օրինական քայլերը՝ ԱՄՆ-ում Աֆղանստանի արտաքին ակտիվների ապասառեցման համար: Այս մասին հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է ապասառեցնի Աֆղանստանի ակտիվները, քանի որ դա աֆղան ժողովրդի փողն է: Նա հավելել է, որ ներկայումս երկրում առկա են բազմաթիվ տնտեսական խնդիրներ, և նոր կառավարությունը կձեռնարկի հնարավոր բոլոր իրավական գործողությունները՝ աֆղանական ակտիվների ապասառեցման համար:

Թալիբների՝ Քաբուլ ժամանելուց հետո արևմտյան բանկերը սառեցրել են Աֆղանստանի հաշիվները: Դա արվել է Վաշինգտոնի հրահանգով: Բացի այդ, ԱՄՀ-ն, Եվրամիությունը եւ Համաշխարհային բանկը դադարեցրել են իսլամական հանրապետությունում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը:

Հայտնի է, որ Աֆղանստանի պետական ​​բանկի ակտիվները կազմել են 9 մլրդ դոլար: Դրանցից 7-ը եղել են ԱՄՆ բանկերում: Մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, որ մոտ 68 մլն դոլար կուղարկվի Աֆղանստանին մարդասիրական օգնության համար: Բացի այդ, 20 մլն կհատկացվի Աֆղանստանին ՄԱԿ-ի աջակցության ծրագրով:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ կազմակերպությունը մշտական ​​կապ է պահպանում թալիբների հետ: Նա միաժամանակ ընդգծել էր, որ ՄԱԿ-ի քարտուղարության լիազորությունների մեջ չի մտնում այս կամ այն ​​երկրի կառավարության ճանաչումը:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց