Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:43 13-09-2021

Արա լեռան լանջին խոտածածկույթ է այրվել

Արա լեռան լանջին սեպտեմբերի 13-ին խոտածածկույթի հրդեհ ե բռնկվել, որը մարելուն, բացի ՀՀ ԱԻՆ-ի օպերատիվ խմբերից և հրշեջ մարտական հաշվարկներից, մասնակցում է Եղվարդ քաղաքի 20 բնակիչ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Սեպտեմբերի 13-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Եղվարդ քաղաքի 20 բնակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ