Ներքին 5 տարի առաջ - 13:28 13-09-2021

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում ու ևս 3 քաղաքներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի.

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն`Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 7-րդ շարքի թիվ 1-ից մինչև 9-ը, 6-րդ շարքի թիվ 20, 22, 28, 30, 8-րդ շարքի թիվ 1-ից մինչև 31, 9-րդ շարքի թիվ 28-ից մինչև 54 առանձնատների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Աշոտավան բանավանի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- այս մասին ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է