Ներքին 5 տարի առաջ - 13:23 13-09-2021

Իշխանությունն ականջալուր է տոնակատարության հարցում զոհերի հարազատների դիրքորոշումներին. Կոնջորյան

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը քաղաքական որոշ շրջանակներ փորձում են քաղաքական շահարկումների առարկա դարձնել։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Նման միջոցառումներով մենք իմաստավորում ենք մեր անկախությունը, մենք մեր խոնարհումն ենք հայտնում նախ և առաջ մեր ընկած հերոսներին, որովհետև նրանք ընկել են` հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայության, և մենք ամեն բան պետք է անենք, որ նրանց նահատակությունն իմաստավորվի մեր պետության հզորացմամբ ու մեր ժողովրդի բարեկեցությամբ»,– ասաց Կոնջորյանը` հավելելով, որ իշխանությունն ականջալուր է այս հարցում զոհերի հարազատների դիրքորոշումներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը