Ներքին 5 տարի առաջ - 11:03 13-09-2021

Խորհուրդ եմ տալիս քաղաքական գործչին վայել հարցերով զբաղվել. Ալեն Սիմոնյանի արձագանքն իր ծովափյա հանգստին վերաբերող հարցին

Այսօր մեկնարկած ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ԱԺ նախագահին խնդրեց պարզաբանել, թե ինչու սեպտեմբերի 2-ին՝ ԱՀ անկախության օրը, որևէ պաշտոնյա չի մեկնել Արցախ, բայց փոխարենը համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես է նա հունական կղզում վայելում ծովափնյա հանգիստը. «Հաշվի առնելով Ձեր հայտագրած գումարները, Դուք չպետք է կարողանայիք նման թանկարժեք ու շքեղ հանգիստ ձեզ թույլ տալ: Բոլորս տեսանք, թե ինչպես եք ինքնամոռաց պարում: Դուք պարտավոր եք հաշվետու լինել և բացատել, թե ի՞նչ փողերով եք մեկնել հանգստի: Բացի դրանից՝ տեղեկություն ունենք, որ Ձեր հանգստի գումարները տրամադրել է բուքմեյքերական կազմակերպություններից մեկի ղեկավարը, ինչը դասական կոռուպցիայի օրինակ է»:

«Չեմ արձագանքում դեղին մամուլին և ստերին, իմ մասնավոր կյանքը չեմ քննարկում»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը և պատգամավորին խորհուրդ տվել քաղաքական գործչին վայել հարցերով հանդես գալ ԱԺ-ում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում