Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 22:58 10-07-2026

Քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երեկ Анна Григорян-ի ու Քրիստինե Վարդանյան-ի հետ դատարանի բակում էինք, դատարանի ներսում՝ փակ նիստում քննվում էր մեր նախկին պատգամավոր գործընկերոջ՝ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։

Նիստը բավականին կարճ տեւեց՝ 1,5 ժամ: Ու թեեւ ակնհայտ էր, որ Արեգնազին կալանավորելու են, հոգու խորքում կանացի հույս էինք փայփայում, որ կնոջ՝ անչափահաս երեխա ունենալու հանգամանքը կարող է ետ պահել դատավորին՝ Արեգնազին չտանել կալանքի: Բայց ոչ, կալանքի որոշումն արդեն դատավորի դարակում էր, քննիչի միջնորդությունը բավարարել էր ամբողջությամբ։

Ու սա այն դեպքում, որ շաբաթներ առաջ Արեգնազի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, տարբեր աղբյուրներից էլ դեռ ամիսներ առաջ գիտեր, որ գործ է հարուցվելու, ու այդ ամբողջ ընթացքում չէր թաքնվել քննությունից, անգամ փորձ չի արել:

Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի որոշումը քաղաքական պատվեր է եւ ոչ երբեք արդարադատության իրականացում։

Բայց ամենամեծ աբսուրդն անգամ սա չէր. մանր վրեժխնդրության ու քինախնդրության դրսեւորումն այն է, որ ընդդիմադիր քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Արեգնազի տեսակցությունները փակ են ամբողջությամբ։

Սա Նիկոլ Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին՝ հարվածելու եմ ձեր ամենաթույլ կետին՝ ձեր երեխաներին։ Կնոջ համար երեխային չտեսնելուց ավելի սարսափելի բան լինել չի կարող։ Բայց ես վստահ եմ՝ Արեգնազն այս փորձության միջով էլ կանցնի, պատվով կանցնի, ինչպես անցել են Լիդիան, Լիլիթը, Տաթեւը ու էլի շատ կանայք։

Նիկոլ Փաշինյանը սխալվում է իր հաշվարկներում. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին։ Լավ իմացիր։

Արեգնազին ճանաչում եմ դեռ լրագրողական գործունեության տարիներից ու վստահ կարող եմ պնդել՝ սկզբունքային, սեփական գաղափարները չդավաճանող, համառ ու ուժեղ մարդ է։ Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին ու ամեն հնարավորն անելու ենք խափանման միջոցը փոխելու հարցում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին