Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:42 12-09-2021

Պարտադրա՞նք, թե՞ անհրաժեշտություն․ պատվաստումներ

Հոկտեմբերի 1-ից անձը պետք է երկու շաբաթը մեկ հավաստի իր վարակակիր չլինելու փաստը ՊՇՌ բացասական թեստով, ու դա Սահմանադրության, օրենքի շրջանակներում է։ Այո, այդ մասին պաշտոնապես մի քանի օր առաջ հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Փաստորեն աշխատող քաղաքացին պետք է իմանա, որ չպատվաստվելու կամ թեստ չհանձնելու հիմքով չեն կարող միակողմանի լուծել իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ ՀՀ կնքած բոլոր միջազգային պայմանագրերին:

Թույլ տվեք ասել՝ մեր առողջապահության նախարարությունում ինչ-որ բան այն չէ։ Մի կողմ թողնենք, որ նախարարի հրամանն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը եւ օրենքներին, ու այս կինն իր հայտարարության հաջորդ վայրկյանին պետք է արդեն հրաժարականի դիմում ունենար ձեռքին, քանզի իր անձնական քմահաճույքը դարձրել է Սահմանադրություն ու օրենք։ Սակայն սա չի վերաբերվում քաղաքական պաշտոն զբաղեցնողներին։ Հիմա պա՞րզ է, թե ՔՊ-ականներն ինչ են հասկանում լեգիտիմություն ասելով։ Ուրեմն հարկեր վճարող ուսուցիչն ընկնում է պարտադրանքների տակ, իսկ նրա հարկերով ապրող նախարարները, փոխնախարարները, պատգամավորները ազատ են ՊՇՌ թեստերից։ Նա չի ասում, որ նշված անձինք պատվաստված են։ Ասում է՝ ազատ են։ Որովհետեւ չպատվաստված քաղաքական պաշտոնյաներ կան, ու նրանք վեր են Սահմանադրությունից։ Նախարարին փաստորեն չեն հուշում, որ հայտարարություններ անելով չէ, այլ օրենքներ սահմանելով։ Այսինքն, պետք է մտնել ԱԺ եւ հակաօրինական հռչակել չպատվաստվելը։ Թող էլի հակասի Սահմանադրությանը, ըստ որի՝ մարմինը անձի սեփականությունն է եւ ինքն է որոշում ինչպես տնօրինել այն, նրա փոխարեն ոչ ոք իրավունք չունի տնօրինել նրա մարմինն առանց իր համաձայնության։

Եթե, այնուամենայնիվ, օրենքի շրջանակներում է չվարակվածությունը հավաստելը, ինչո՞ւ ուսուցիչներին չեք պարտադրում պատվաստվել, այլ շարունակում եք պնդել, որ պատվաստվելը կամավոր է։ Չեք հայտարարում, որովհետեւ ոչ թե պատվաստվելն է պարտադիր, այլ ՊՇՌ թեստ ունենալը, այսինքն փաստացի մեսիջ է ուղարկվում, որ վարակվեք ինչքան ուզում եք, բայց ՊՇՌ բացասական թեստ ունենալը պարտադիր է։ Սա այն է, ինչը պետությանը ոչ մի Սահմանադրություն չի արգելում, իսկ ՊՇՌ թեստը վճարովի է՝ 9500 դրամից մինչեւ 17 հազար դրամ։ Ահա թե ինչից պիտի վախենա չպատվաստվողը։ Նա երկու շաբաթը մեկ պետք է այսքան գումար ծախսի թեստի վրա։

Բայց որպեսզի նման բան պարտադրես, նախ պետք է ունենաս պատվաստանյութերի ողջ տեսականին, որպեսզի մարդը ընտրի։ Երկրորդ՝ պիտի երաշխավորես, որ բացասական հետեւանքները փոխհատուցվում են։ Երրորդ՝ պատվաստանյութերի արդյունավետությունը պետք է մանրամասնվի։ Նույնիսկ բժիշկները միասնական չեն պատվաստման արդյունավետության հարցում, քանի որ ոչ մի պատվաստանյութ տարիների փորձաքննություն չի անցել։

Լավ, ի՞նչ անել հոկտեմբերի 1-ից, երբ ձեր գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի, եթե չունեք ՊՇՌ բացասական արդյունքով թեստ կամ չեք պատվաստվել։

Այս մասին Oragir.news-ը խոսել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ, ով զրույցում ասաց. «Անպայման ներկայանալ աշխատանքի և ձեր մուտքը աշխատավայր արգելելու մասին պահանջել գրավոր հիմնավորում։ Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և առանց բացասական ՊՇՌ թեստի՝ գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու։ Իսկ եթե չներկայանաք աշխատանքի բանավոր հրահանգի կամ հորդորի արդյունքում, ապա գործատուն կկարողանա ձեզ հետ լուծել աշխատանքային պայմանագիրը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով»։ Իհարկե, որևէ մեկը, առավել ևս նախարարի հրամանով իրավունք չունի հարկադրել ձեզ պատվաստվելուն։ Պատվաստվել կարող եք բացառապես սեփական կամքով»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ