Ներքին 4 տարի առաջ - 14:12 12-09-2021

Իշխանական նախկին պատգամավորը՝ ԿԲ խորհիդի անդա՞մ. մանրամասներ

Oragir.news-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ Աժ 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ցանկանում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ դառնալ։

Հիշեցնենք, որ Մանուկյանը նախորդ գումարման խորհրդարանում ֆինանսա-բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն էր այն ժամանակ, երբ հանձնաժողովի նախագահը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էր։ Կան տեղեկություններ, որ Մանուկյանն արդեն այդ հարցով ակտիվ քննարկումներ ու հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների և ԱԺ իշխանական խմբակցության ներկայացուցիչների հետ։

Նշենք նաև, որ Մանուկյանը 8-րդ գումարման խորհրդարանում մանդատ չի վերցրել։

Oragir.news-ը կապ հաստատեց Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է ցանկանում նախկին պատգամավորը ԿԲ խորհրդի անդամ դառնալ։

«Այս պահին որևէ բան մեկնաբանել չեմ կարող»,- ասաց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը