Արտաքին 5 տարի առաջ - 11:22 12-09-2021

Ճապոնիայում բնակչության կեսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ճապոնիայի բնակչության կեսը ամբողջովին պաշտպանված է կորոնավիրուսից: Այս մասին հայտարարել է տնտեսական վերականգնման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Նա ընդգծել է, որ Ծագող արևի երկրի բնակիչների 50%-ը ստացել է COVID-19 պատվաստանյութի երկու դեղաչափ:

Նախարարը ենթադրել է, որ սեպտեմբերի վերջին այս ցուցանիշը կբարձրանա մինչև 60%: Եվ այդ ժամանակ Ճապոնիայում պատվաստումների մակարդակը կհասնի եվրոպական երկրների ցուցանիշներին: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ պատվաստանյութի երկրորդ դեղաչափ է ստացել 63 միլիոն ճապոնացի, իսկ առաջին՝ 78,3 միլիոն:

Ճապոնիայում պատվաստումների համար օգտագործվում է երեք դեղամիջոց, և կարելի է ընտրություն կատարել: Դրանք ամերիկյան և եվրոպական արտադրողների պատվաստանյութերն են: Երկրում պատվաստումները սկսվել են հունվարի 17-ին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում