Ավելին 5 տարի առաջ - 20:44 11-09-2021

Հայտնի են այն երեք ախտանշանները, որոնք պահանջում են շտապ այցելություն սրտաբանին

Սրտաբան Զաուր Շուգուշևը նշել է այն ախտանշանները, որոնց դեպքում անհրաժեշտ է կապվել իր պրոֆիլի մասնագետի հետ:

«Առաջինը այրման զգացողությունն է կրծքավանդակի շրջանում, այսինքն՝ կրծքավանդակի կեսին: Ցավը տարածվում է դեպի ձախ թիակը կամ ուսը։ Երկրորդ զգացողությունը, որը չի կարելի անտեսել, շնչահեղձությունն է, որն առաջանում է տաք տարածքից սառը տարածք տեղափոխվելիս։ Տպավորություն է ստեղծվում է, թե ինչ -որ մեկը բռնել է կոկորդիցդ: Եվ այս զգացումը տեւում է մեկից հինգ րոպե», - ասել է նա «Վեչերնայա Մոսկվա»-ին:

Մյուս ախտանշանը կրծքավանդակի անհանգստությունն է, որն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Ըստ Շուգուշեւի՝ թվարկված ցավերից մեկի առկայությունն անգամ սրտաբանի հետ խորհրդակցելու առիթ է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը