Ավելին 5 տարի առաջ - 19:42 11-09-2021

Գիտնականները պարզել են, թե ինչպես է առաջանում կոկաինից կախվածությունը

Շվեյցարիայում Ժնևի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են կոկաինից կախվածության մեխանիզմը և պարզել են, որ այն առաջանում է երկու նեյրոհաղորդիչների` դոպամինի և սերոտոնինի ուղեղում անհավասարակշռության պատճառով: Փորձի արդյունքները ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 10 -ին, հրապարակվել են Science ամսագրում:

Իրենց ուսումնասիրության ընթացքում փորձագետներն օգտագործել են մկներ, որոնք վարժեցվել են՝ ինքնուրույն կոկաին ընդունելու համար: Հետո, թմրամիջոցների յուրաքանչյուր ընդունումից կրծողները կամ փչում էին, կամ ցնցվում: Արդյունքում, փորձարկվողների 80%-ը դադարեցրել է օգտագործումը:

Հետագայում փորձարկումը կրկնվել է այն մկների վրա, որոնց օրգանիզմում սերոտոնին փոխադրող սպիտակուցն այլևս չի կապվում դեղամիջոցին, և, հետևաբար, կոկաին ընդունելիս միայն դոպամինի ընտրությունը մեծացել է: Կախվածությունը զարգացել է մկների 60%-ի մոտ, իսկ սերոտոնինի ներմուծումը երեք անգամ նվազեցրել է այս ցուցանիշը:

Գիտնականները եզրակացրել են, որ սերոտոնինը գործում է որպես ներքին «արգելակ»:

«Ուղեղային ծառի կեղևում և մեջքի հատվածում սինապսների միջև կապը ամրապնդելով՝ դոպամինը խթանում է սինապսիկ պլաստիկությունը: Պարգևատրման համակարգի այս ինտենսիվ խթանումը հանգեցնում է կախվածության: Սերոտոնինը հակառակ ազդեցություն է ունենում. պարգևատրման համակարգը վերահսկողության տակ է»,- ներկայացրել է հետազոտության մասնակից, Ժնևի համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Լուշները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին