Ներքին 5 տարի առաջ - 10:56 11-09-2021

Մարզպետն այցելել է Աղավնաձոր բնակավայր

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել Աղավնաձոր բնակավայր։ Մարզպետն Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի, մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանի հետ հանդիպել է Աղավնաձորի խաղողագործների հետ։

Հանդիպման ընթացքում լսել է աղավնաձորցի բնակիչների կողմից բարձրաձայնված խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ խնդիրներն ու վերջիններիս լուծման ուղղությամբ հնարավոր առաջարկները:

Մարզպետն այցի ընթացքում եղել է «Մաթևոսյան Վայն» ՍՊԸ-ում, շրջել գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս արտադրական կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային:

Այնուհետև Արարատ Գրիգորյանն այցելել է տեղի Մուրադ Սարգսյանի անվան Արվեստի դպրոց։ Տնօրեն Մելսիկ Մելքոնյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ծանոթացել ուսուցչական կոլեկտիվի հետ, լսել դպրոցի շնորհալի սաների կատարումները և նրանց մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։

Աշխատանքային այցի շրջանակներում մարզպետն Աղավնաձորի վարչական ղեկավար Արամ Միքայելյանի ուղեկցությամբ եղել է «ՄիլՆար» երկաթե կոնստրուկցիաների և ցանցերի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, ինչպես նաև այցելել բնակավայրի ենթակայությամբ գտնվող այլ կառույցներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը